Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քանի՞ պտույտ գործեց Շիրվանզադեն իր գերեզմանում

Քանի՞ պտույտ գործեց Շիրվանզադեն իր գերեզմանում
19.11.2014 | 11:35

Լույս իջնի Ալեքսանդր Շիրվանզադեի շիրմին, տեսնես այս վերջին շրջանում քանի պտույտ գործեց հայ արձակի այդ հսկան իր գերեզմանում: «Քաոսի» բարոյական ապտակին մի քանի տարի առաջ փոխարինելու եկավ մեկ այլ հրապարակային ապտակ՝ Պարույր Հայրիկյանի հայրական ապտակը, որը բխում էր հարված հասցնողի ազգանվան բնույթից: Օրերս մեկ այլ մենամարտում աչքի ընկան մեր բազմաչարչար պատգամավորները՝ դաստիարակչական ապտակ, որին ի պատասխան գործի դրվեց պատգամավորական աքացին, որը խիստ մտահոգեց ոտքի տիրոջը, և նա հանդես եկավ իր անկարգ ու իրեն չենթարկվող ոտքի հրապարակային սուր քննադատությամբ և նախատինքով: Հուսանք, որ առաջիկայում մենք ականատես կլինենք վարքականոնների նոր զարգացումների և կատարելագործման, թեև չենք կարծում, թե Շիրվանզադեն ապտակի ժանրի նման առաջընթաց կարող էր երևակայել, ասենք, ապտակ հետույքով...


Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ